Առցանց մեդիա գնում
PDF Տպել Էլ.փոստ

PBM Media House տրամադրում է մեդիա գնման ծառայություններ, որոնք ընգրկում են հայկական պորտալների, ինչպես նաև միջազգային կայքերի և սոցիալական ցանցերում (facebook.com, odnoklassniki.ru, vkontakte.ru, myspace.com և այլն) գովազդային տեղի ձեռք բերման ամբողջ գործընթացը:

Մենք պայմանավորվում ենք մեկ կտտոցով(click), դեպի հաճախորդի ինտերնետային կայք մեկ հղման և կայքում գովազդային տեղի արժեքի վերաբերյալ:

  • Ռազմավարություն
    Մենք կուսումնասիրենք Ձեր նպատակները, կընդգծենք լավագույն թիրախային առցանց դեմոգրաֆիկ ցուցանիշները, կպայմանավորվենք անհատական գովազդային արշավների վերաբերյալ և կզբաղվենք դրանց իրականացմամբ:

  • Իրականացում
    Մեր դիզայներների թիմը կօգտագործի իր 5 տարվա փորձը և հմտությունները գովազդային վահանակների ստեղծման համար` համապատասխանեցնելով այն առաջարկվող գովազդային արշավին և մշակելով համապատասխան հղման էջ:

  • Հետազոտում
    Մենք կտեղադրենք Google Analytics ծրագիրը, որպեսզի հետևենք գովազդային արշավին` ներառյալ ծավալը և հղումները դեպի կայքեր:

  • Զտում
    Շաբաթական երկու անգամ մեր վերլուծական թիմը մոնիթորինգի կենթարկի գովազդային արշավները` իր օպտիմալ աշխատանքում համոզվելու նպատակով: Արդյունքում, եթե մի շարք արշավներ չաշխատեն, մենք կզբաղվենք դրանց խմբագրմամբ կամ հեռացմամբ և վճարված գումարը կհատկացնենք ավելի արդյունավետ մեթոդ մշակելու համար: Առցանց մեդիա գնումը պասիվ մասնակցության և ավելորդ դժվարություններից խուսափելու հիանալի մեթոդ է: